Ադրբեջանը 6 օրում ոչ մի արդյունքի չի հասել. 2-3 օր անց իրավիճակը կթեթևանա սահմանին. Խոդարյենոկ. «Ժողովուրդ»

Ադրբեջանը 6 օրում ոչ մի արդյունքի չի հասել. 2-3 օր անց իրավիճակը կթեթևանա սահմանին. Խոդարյենոկ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանական բանակը 6 օրում չի կատարել իր առաջադրանքներից որևէ մեկը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյենոկը: «Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրավորել, կազմակերպել և սկսել է իրականացնել հարձակողական ծրագիր: Եկեք նայենք՝ վեց օրը շատ է, թե քիչ: Եթե հաշվի առնենք, որ երեք օրում Կարմիր բանակը վերցրել է Կենիգսբերգը, ապա վստահ կարող ենք ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել անգամ օրվա առաջադրանքները:

Ոչ մի ցուցադրելի արդյունք չկա, չեն կարողացել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, և, հետևաբար, ոչ մի առաջադրանք չի կատարվել», – մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա:

Ավելին, ռազմական փորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմական պաշարները ևս սպառվում են, և 2-3 օր անց իրավիճակը կթեթևանա սահմանին:

«Պատերազմել և հասնել արդյունքի արագ է պետք: Եթե չես կարողացել արագ արդյունքի հասնել երկու օրում, ապա հետագայում էլ չես կարող», – նկատում է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն ինտենսիվորեն սկսել է ռազմական գործողություններն Արցախի Հանրապետության, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ: Վերջին երկու օրերին ինտենսիվ են դարձել գործողությունները նաև Հայաստանի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում