Բարեկարգման աշխատանքներ՝ Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում

Բարեկարգման աշխատանքներ՝ Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում

Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում կառուցում և փոխարինվում են ջրագծերը, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Նոր Խարբերդում լուծման վերջնափուլում է նաև գազատար խողովակի կառուցումը: Այստեղ առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից մանկապարտեզ, որտեղ երեխաները կզարգանան լավագույն պայմաններում։

Նորագավիթում կառուցել ենք ֆուտբոլի նոր դաշտ, որը կդառնա առողջ և ակտիվ ապրելակերպի խթան ամբողջ թաղամասի համար»,- հայտնել է քաղաքապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում