Բրազիլիայում թույլատրել են հինգից մինչև 11 տարեկան երեխաներին պատվաստել կորոնավիրուսի դեմ
Բրազիլիայի առողջապահության նախարարությունը 5-ից 11 տարեկան երեխաներին ներառել է կորոնավիրուսի դեմ պատվաստման թիրախային խմբում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Մարսելո Կեյրոգան։
Կեյրոգան հիշեցրել է, որ այս պահին Առողջապահության նախարարությունը 400 միլիոն դեղաչափ է բաժանել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար, երկրում 12 տարեկանից բարձր բնակչության 80%-ը լիովին պատվաստված է, դեռահասների 3/4-ն արդեն պատվաստվել է առաջին դեղաչափով։
Ինչպես պարզաբանել է COVID-19-ի դեմ պայքարի փոխնախարար Ռոզանա Լեյտի դե Մելոն, խորհուրդ է տրվում, որ մանկաբույժը զննի երեխային պատվաստումից առաջ։
Առողջապահության նախարարությունն առաջարկում է դեղամիջոցի առաջին և երկրորդ չափաբաժինների միջև սպասել ութ շաբաթ, այլ ոչ թե երեք, ինչպես առաջարկվում է արտադրողի կողմից։ Դա, պարզաբանել են վարչությունը, կնվազեցնի այնպիսի կողմնակի ազդեցությունների ռիսկերը, ինչպիսին է միոկարդիտը:
Կարծիքներ