Արոնյանը Saint Louis-ի բլից մրցաշարի առաջին շրջանից հետո դեռևս 6-րդն է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:
Առցանց մրցաշարում կայացան բլից շախմատի առաջին շրջանի պարտիաները: 9 տուրերից ընթացաքում Արոնյանը հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային, ոչ-ոքի գրանցեց Լենիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Պենտալա Հարիկրիշնայի, Յան Նեպոմնյաշչու և Ալեքսանդր Գրիշչուկի դեմ խաղերում և զիջեց Մագնուս Կարլսենին, Ջեֆրի Սյոնին և Հիկարու Նակամուրային։
Հաջորդիվ գրոսմայստերները կանցկացնեն 9 պարտիա ևս:
Կարծիքներ