ԵՄ-ն կարծում Է, որ Սիրիայի ընտրությունները ձախողում են հակամարտության լուծման որոնման ջանքերը

ԵՄ-ն կարծում Է, որ Սիրիայի ընտրությունները ձախողում են հակամարտության լուծման որոնման ջանքերը

Եվրամիությունը կարծում Է, որ Սիրիայի նախագահի՝ մայիսի 26-ին կայացած ընտրությունները ձախողում են երկրում հակամարտության կայուն լուծման որոնման ջանքերը: Այդ մասին ասված Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը մայիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մայիսի 26-ին Սիրիայում կայացած ընտրությոնները չեն համապատասխանել հիրավի ժողովրդավարական քվեարկության չափանիշներից ոչ մեկին, չեն նպաստել հակամարտության կարգավորմանը,- նշված Է այնտեղ:- Եվրամիությունը գտնում Է, որ երեկվա ընտրությունները ձախողում են սիրական հակամարտության կայուն լուծման որոնման ջանքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում