Ջոնսոնը Պուտինին կոչ է արել «մի քայլ հետ գնալ» և շարունակել երկխոսությունը
«Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին իրավիճակը շարունակում է մնալ շատ,շատ լարված, սակայն Մոսկվան եւ Լոնդոնը հնարավորություն ունեն ամեն ինչ շտկելու, եթե Կրեմլը «մի քայլ հետ է քաշվում» եւ շարունակում երկխոսությունը Արեւմուտքի հետ»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը twitter-ի իր անձնական գրառման մեջ:
Ջոնսոնը կարծում է, որ եթե ժամանակին ձեռնարկվեն դեէսկալացիայի միջոցառումներ եւ դրանով «հեռանան անդունդից», տարածաշրջանի երկրները կկարողանան խուսափել հավանական պատերազմի սարսափելի հետեւանքներից: Ուստի, Մեծ Բրիտանիայի ղեկավարը կոչ է արել բոլոր կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները:
Ավելի վաղ, Բորիս Ջոնսոնը եվրոպական երկրներին կոչ էր արել հրաժարվել ռուսական գազի գնումից: «Մենք պետք է գտնենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, եւ մենք պետք է պատրաստ լինենք Ռուսաստանի վրա շատ, շատ լուրջ տնտեսական սահմանափակումներ մտցնել»,- ընդգծել է քաղաքագետը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ջոնսոնը մտադիր է քննարկել Եվրամիության առաջնորդների հետ Ուկրաինայում պատերազմը կանխելու ուղիները եւ կիեւյան կողմին պաշտպանության ապահովման հարցում օժանդակելու հարցերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ նա ամեն ջանք կգործադրի եւ դիվանագիտական հնարավորությունները կօգտագործի դեէսկալացիայի համար:
Կարծիքներ