Սենատոր Մենենդեսին դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիայի համար
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսին դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիայի համար։ Նա ազատազրկման կենթարկվի հոկտեմբերի 29-ին, տեղեկացնում է NBC News-ը։
Մեղադրանքը ներառում է նաև Եգիպտոսի ու Կատարի օգտին կաշառքի ստացում` կանխիկ գումարի և ոսկու ձուլակտորների տեսքով։
Մենենդեսը դատարանի շենքի մոտ լրագրողներին հետ զրույցում նշել է, որ խորապես հիասթափված է այս որոշումից և հույս հայտնել, որ վճռի բողոքարկումն արդյունավետ կլինի։
«Ես երբեք չեմ խախտել իմ հրապարակային երդումը»,- ասել է նա՝ չպատասխանեց հարցին՝ հրաժարական կտա՞, թե՞ ոչ։
Մենենդեսին մեղադրանք է առաջադրվել 16 կետով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, օտարերկրյա գործակալի կարգավիճակում հանդես գալը, արդարադատությանը խոչընդոտելը և մի շարք այլ հոդվածներ: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Կարծիքներ