«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից: Այրվել է մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հրդեհի օջախը մեկուսացվել է․ տարածման վտանգ այս պահին չկա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում