ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանի անտառային հրդեհների հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանի անտառային հրդեհների հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Ղազախստանի Հանրապետությանը՝ անտառային հրդեհների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացանք Ղազախստանի Աբայի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհների մասին լուրը, որը խլել է մարդկային կյանքեր։

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է ԱԳՆ «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հրդեհների հետևանքով 14 մարդ է մահացել, կան տուժածներ:

Հիշեցնենք՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունիսի 12-ը հայտարարել է համազգային սգո օր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում