Իսրայելը խոշոր զորավարժություն է սկսում՝ Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածների թեմայով

Իսրայելը խոշոր զորավարժություն է սկսում՝ Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածների թեմայով

Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը խոշոր զորավարժություններ կանկացնի 2022 թվականի հունվարին՝ Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածներ հասցնելու թեմայով։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։

Ըստ աղբյուրների, զորավարժությունները կանցկացվեն Միջերկրական ծովում։ Դրանց կմասնակցեն F-15 և F-16 կործանիչներ, F-35 կործանիչ-ռմբակոծիչներ, Gulfstream G550 հետախուզական ինքնաթիռներ և լիցքավորող ինքնաթիռներ։

Իսրայելական օդանավերը կփորձեն հարվածներ հասցնել ավելի քան 1000 կմ հեռավորության վրա՝ այն հեռավորությունը, որը Իսրայելի ինքնաթիռները պետք է անցնեն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում