Արարատի մարզում օգոստոսի 21-ին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Արարատ քաղաք, Վեդի քաղաքի՝ Արարատյան, Իսահակյան, Խաչատրյան, Թումանյան փողոցներ, Այգեստան, Երասխ, Մրգավան, Վերին Դվին, Քաղցրաշեն, Արմաշ, Ավշար, Եղեգնավան, Ներքին Դվին, Սուրենավան, Նորակերտ գյուղեր:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ