Արցախից դեպի Հայաստան ճանապարհահատվածին առկա է մերկասառույց.Արտակարգ իրավիճակների ծառայություն
Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն՝ Շուշի-Բերձոր ճանապարհի «Լիսագոր» հատվածում առավոտյան առկա է եղել մերկասառույց: Շինարարական կազմակերպություններն աղցանման աշխատանքներ են իրականացնում բոլոր այն տեղամասերում, որտեղ առկա է անցանելիության խնդիր: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է, իսկ Սարավան-«Զանգեր» հատվածում և Արարատի մարզում՝ ձյուն: Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են»,-իրազեկում են Արցախի ներքին գործերի նախարարությունից՝ հորդորելով բոլոր վարորդներին. արտակարգ իրավիճակից և դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարծիքներ