ԵՏՀ-ն կնեկայացնի ԵԱՏՄ-ում ապրանքի ծագման երկիրը հաստատելու կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մշակում է Եվրասիական տնտեսական միությունում ապրանքի ծագման երկիրը հաստատելու կանոնները պետական գնումների նպատակով։ Այդ մասին հայտնել են ԵՏՀ-ից։
«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ապրանքների ծագման երկիրը հաստատելու կանոնների ստեղծմանը եւ պետական գնումների նպատակով եվրասիական արդյունաբերական արտադրանքի գրանցամատյանի վարմանը։ Ներկայում ցանկում 221 ապրանքային տեսակից 182-ն է համաձայնեցված, մնացածի շուրջ աշխատանքը շարունակվում է»,-նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Համաձայն ԵՏՀ հաղորդագրության՝ հանձնաժողովն առաջարկում է կիրառել այսպես կոչված կոոպերացիոն սկզբունքը, երբ ապրանքի արտադրության ժամանակ կիրառվում են ԵԱՏՄ այլ երկրներում արտադրված մասեր։ Դա կնպաստեր միության երկրների արտադրողների միջեւ կոոպերացիոն կապերի զարգացմանը։
Ավելի վաղ՝ հուլիսի 17-ին, Մինսկում կայացած Միջազգային կառավարման խորհրդի նիստի ժամանակ հանձնարարվել էր ավարտին հասցնել ապրանքի ծագման երկրի հաստատման եւ եվրասիական արդյունաբերական արտադրանքի գրանցամատյանը վարելու կանոները։
Կարծիքներ