Կանադան ծրագրում է մոտ օրերս սկսել Իսրայելից իր քաղաքացիների տարհանումը

Կանադան ծրագրում է մոտ օրերս սկսել Իսրայելից իր քաղաքացիների տարհանումը

Կանադան նախատեսում է մոտ օրերս կազմակերպել Իսրայելից տարհանման թռիչքներ։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

«Մենք ծրագրում ենք առաջիկա օրերին սկսել կանադացիների տարհանումը Թել Ավիվից՝ Կանադայի զինված ուժերի ինքնաթիռների օգնությամբ»,- գրել է արտգործնախարարը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Նշվում է նաև, որ իշխանությունները լրացուցիչ տարբերակներ են մշակում նրանց համար, ովքեր չեն կարողանում հասնել Թել Ավիվի օդանավակայան։

Ջոլին ասել է, որ տարհանման թռիչքները հասանելի կլինեն Կանադայի քաղաքացիներին, նրանց ամուսիններին և երեխաներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում