Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիր. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Ժամանակակից կառավարման համակարգերը պատասխանատուներից պահանջում են արդյունքահեն գործողություններ, հնարավորինս քիչ ռեսուրսների օգտագործում եւ հանրային հատվածի ներգրավում: Այլ կերպ ասած, այսօր պետություններն անցնում են նոր պետական կառավարման համակարգի, որի արդյունավետությունն ավելի շատ է կապվում աշխատանքի ռոբոտիզացիայի, ինչպես նաեւ հանրային հաշվետվողականության հետ: Այն անխուսափելի գործընթաց է, որը թելադրվում է համաշխարհային զարգացումների միասնական տրամաբանությամբ: Այս շաբաթ արդեն Կադաստրի կոմիտեն շրջանառության մեջ է դրել «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրն հաստատելու մասին» որոշման նախագիծը: Ռազմավարական ծրագրի մշակման համար գործադիրի որոշմամբ ձեւավորվել էր նաեւ միջգերատեսչական հանձնաժողով:
Ինտեգրված կադաստրի համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել ինքնաշխատ եւ ամբողջական տեղեկատվական ռեսուրս: Այդ համակարգում տեղեկատվական փաստաթղթերը կփոխկապակցվեն: Համակարգը հնարավորություն կտա արագ եւ արդյունավետ կառավարել տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական եւ մի շարք այլ գործընթացներ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ