Ես լքում եմ Հայաստանը, իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ. Արգենտինայի դեսպան

Ես լքում եմ Հայաստանը, իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ. Արգենտինայի դեսպան

Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը:

Այս առնչությամբ «X»-ի իր միկրոբլոգում նա հետևյալ գրառումն է արել.

«Ավելի քան 3 տարվա ծառայությունից հետո ես լքում եմ Հայաստանը: Ինքնաթիռի լուսամուտից Արարատին նայելով` ես մտածում եմ, որ արել եմ հնարավորը` չափազանց դժվար պայմաններում Արգենտինան ներկայացնելու համար: Քաջ ու դիմացկուն հայ ժողովրդին մաղթում եմ լավագույնը: Իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում