Տիգրան Ավինյանը երդվեց ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել` ի բարօրություն նրա բնակիչների
Մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունը։
«Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններնն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնայիչներին։ Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի հարկի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը։ Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա հոգևոր և նյութական վերելքին»,- երդվելիս ասաց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի երդման հանդիսավոր արարողությունից հետո Կամո Արեյանը Տիգրան Ավինյանին հանձնեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան։
Կարծիքներ