«Ռոսսելխոզնադզոր» -ը կարող է արգելել ադրբեջանական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզոր» -ը կարող է սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից մրգերի և բանջարեղենի ներմուծման վրա, եթե դրանցում կրկին հայտնաբերվեն ադրբեջանական միջավայրին ոչ հատուկ վնասատուներ:
Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայության` գործակալությունը խստորեն խորհուրդ է տալիս Ադրբեջանին «ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկվող բուսական արտադրանքի նկատմամբ», հակառակ դեպքում ստիպված կլինի սահմանափակումներ կիրառել բանջարեղենի և մրգերի ներմուծման վրա:
Ըստ վերստուգիչ մարմնի, տարեսկզբից մատակարարվող բուսական արտադրանքներում կարանտինային օրգանիզմների հայտնաբերման 76 դեպք է գրանցվել, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբեջանից Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի մի մասը գալիս է երրորդ երկրներից:
Մասնավորապես, վերահսկող մարմինը շեշտել է, որ վնասատուների հայտնաբերման քանակի առումով ամենաբարձր ցուցանիշներից մեկը` 15 դեպք, գրանցվել է Ռուսաստան մատակարարվող լոլիկի խմբաքանակներում: Այս ապրանքատեսակներում գործակալությունը հայտնաբերել է հարավամերիկյան լոլիկի ցեց (Tuta absoluta): Կարանտինային օբյեկտներ են գրանցվել նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նեկտարինի, նռան մեջ, գրում է znak.com- ը:
Կարծիքներ