Միասնության շղթա Վրաստանում. ակցիային միացել է Սալոմե Զուրաբիշվիլին
Դեկտեմբերի 28-ին Թբիլիսիում և Վրաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիները «Միասնության շղթա» են կազմել:
Այս մասին հայտնել է Aliq.ge-ն:
Քաղաքացիները Թբիլիսիում կենդանի շղթա են կազմել Մետեխիի կամջից մինչև Վախուշտիի կամուրջ՝ ներառելով Թամար թագուհու, Գալակտիոնի, Զաարբրյուկենի, Բարաթաշվիլիի և Խաղաղության կամուրջները:
Կենդանի շղթային քաղաքի տարբեր վայրերում միացել են նաև քաղաքական գործիչները, ինչպես նաև Սալոմե Զուրաբիշվիլին:
Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ին արած հայտարարությանը, ըստ որի՝ որոշում է կայացվել Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջ։
Ցուցարարների հիմնական պահանջներն անփոփոխ են՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։
Կարծիքներ