Գազի գինը Եվրոպայում կրկին գերազանցել է 1200 դոլարը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց
Եվրոպայում գազի գինը բորսայում կայացած աճուրդի ընթացքում հինգշաբթի կրկին գերազանցել է 1200 դոլարը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ ցերեկը տատանվում էր 1150 դոլարի սահմանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով լոնդոնյան ICE բորսայի տվյալները:
Հունվարյան ֆյուչերսների գինը Նիդերլանդների TTF հաբում բարձրացել է հասնելով 1208 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց կամ 103,24 եվրոյի՝ 1 ՄՎտ/ժամի դիմաց:
Գազի գինը ընդհանուր աճը Եվրոպայում նախօրեին աճուրդի փակման պահի տվյալներով կազմել է մոտ 1,5 տոկոս:
Կարծիքներ