Թուրքիայում հայտարարվել է եռօրյա լոքդաուն
Թուրքիայի իշխանությունները շուրջօրյա պարետային ժամ են հայտարարել հինգշաբթիից կիրակի՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:
Համավարակի մեկնարկից ի վեր այնտեղ նոր արձանագրված դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: Չորեքշաբթի Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 63082 նոր դեպք: Մահերի թիվը 346 է:
ՆԳՆ տարածած փաստաթղթում ասվում է, որ փողոց դուրս գալու սահմանափակումները սկսվելու են ապրիլի 22-ին՝ ժամը 17-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 05:00-ն:
Նշվում է, որ երեք օրվա ընթացքում քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն խանութ, դեղատուն կամ բժշկի այցելելու համար:
Կարծիքներ