Ելուզակները Նիգերիայում 2,1 մլն դոլար են պահանջել 23 ուսանողներին ազատելու համար
Ելուզակները, որոնք ապրիլի 21-ին Նիգերիայի հյուսիսի Քադունայի նահանգում պատանդ Էին վերցրել Գրինֆիլդ համալսարանի ավելի քան 20 ուսանողների, նրանց ազատելու համար պահանջել են 800 միլիոն նայր (2,1 միլիոն դոլար) փրկագին: Ապրիլի 22-ին այդ մասին հայտնել Է Vanguard թերը:
Հրատարակության տվյալներով՝ հրոսակախումբն ապրիլի 21-ին հարձակվել Է Գրինֆիլդ համալսարանի վրա՝ սպանելով նրա աշխատակիցներից մեկին եւ պատանդ վերցնելով 23 ուսանողների: Երեք տարի առաջ հիմնված բուհի ուսանողների ծնողներից հանցագործները պահանջել են 800 միլիոն նայր փրկագին:
Դա երկրորդ նման դեպքն Է նահանգում ընթացիկ տարում: Մարտի 11-ին ելուզակները Քադունա քաղաքի անտառտնտեսության պետական քոլեջից առեւանգել են 39 ուսանողների: Նրանցից ազատ Է արձակվել սոսկ ինը մարդ: Առեւանգիչները մնացածների համար պահանջում են 500 միլիոն նայր (1,3 միլիոն դոլար): Բուհերի եւ դպրոցների վրա հարձակումները մարդկանց առեւանգման նպատակով հետագա փրկագնի համար վերջին ամիսներին սկսել են հաճախակի տեղի ունենալ Նիգերիայում:
Փետրվարի 26-ին Զամֆարայի նահանգի Ջանգեբե քաղաքում աղջիկների գիշգերօթիկից առեւանգվել Էին 279 աշակերտուհիներ: Նրանց մարտի 2-ին ազատել են բանակցություններից հետո: Կացինայի նահանգում ելուզակները 2020 թվականի դեկտեմբերի 11-ին 344 տղաների Էին առեւանգել գիշերօթիկ դպրոցից: Վեց օր անց նրանք բոլորն ազատ են արձակվել: Տեղի իշխանությունների որոշմամբ Նիգերիայի հյուսիսում մարտ ամսից փակ են բոլոր 600 դպրոցները: Դրանց սովորողները տեղափոխվել են այլ ուսումնական հաստատություններ երկրի ավելի անվտանգ շրջանններում: Միաժամանակ ուժեղացված են անվտանգության միջոցները գործող դպրոցներում եւ բուհերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ