Զորամասերից մեկում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
ՊՆ-ն հայտնում է, որ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 17-ին անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ըստ զորավարժության սցենարի՝ զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները, անցել հակահարձակման և գրավել կարևոր նշանակության բարձունքներ։
Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ներդաշնակ և համակարգված գործողություններով կատարել է առաջադրված խնդիրները և վերադաս հրամանատարության հրահանգները։
Կարծիքներ