Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակումը վերացնելու համար․ ԱԳՆ խոսնակ
Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանը` հակառակ Միջազգային դատարանի որոշման, բազմիցս արգելել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը՝ ներառյալ բժշկական տարհանումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու և էթնիկ զտումները կանխելու համար»,- գրել է Բադալյանը։
Կարծիքներ