Լևոն Արոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին իրար հետ. 2021 FIDE Chess.com Grand Swiss

Լևոն Արոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին իրար հետ. 2021 FIDE Chess.com Grand Swiss

Ռիգայում ընթացող 2021 FIDE Chess.com Grand Swiss շախմատի խոշոր մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:

 

Վիճակահանության քմահաճույքով Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց իր համերկրացի Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Երկարատև մրցապայքարից հետո  կողմերը 79-րդ քայլին հաշտություն կնքեցին:

 

Այս ոչ-ոքիից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 3 միավոր և շարունակում է հետապնդել միանձնյա առաջատար Ալիռեզա Ֆիրուջային: Լևոն Արոնյանը 2,5 միավորով գտնվում է հետապնդողների 2-րդ խմբում:

 

Մեր մյուս շախմատիստներից այսօր հաղթանակ տարավ միայն Մանուէլ Պետրոսյանը, որը միավորներով հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին: Նույնպիսի արդյունք ունի նաև ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը:

 

Կանանց մրցաշարին մասնակցող Աննա Սարգսյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց և այժմ 2,5 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը: Իսկ ահա Էլինա Դանիելյանը պարտվեց ռուսաստանցի Օլգա Գիրյային և նահանջեց 35-րդ հորիզոնական: Նա ունի 1,5 միավոր:

 

Հաջորդ, 5-րդ տուրի պարտիաները, կկայանան հոկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում