Խորհրդարանը քննարկում է հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագիծը
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վահան Քերոբյանը նախագծի ներկայացումը սկսեց պատերազմից, այնուհետև անդրադարձավ «Յուրահատուկները. հաջողության պատմությունը» գրքին: «Այս գրքի ամեն տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին՝ որպես հաջողության հասնելու միակ ձև: Նկարագրված ամեն դրվագում հաջողությանը նպաստող պատահականությունը զուգորդված է անքուն գիշերներով, նպատակասլաց աշխատանքով»,-ասաց նա:
Նախարարը վստահեցրեց՝ ներկայացված նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ: «Այն քաղաքակրթական նախագիծ է, ԱԺ-ն, որպես ազգին առաջնորդող մարմին, պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին»,-ասաց Քերոբյանը:
Կարծիքներ