Կքննարկվեն տարբերակներ, որոնք Իջևանի դենդրոպարկի առափնյա հատվածում կլուծեն վարարումներից տարածքի պաշտպանության խնդիրը. ՇՄ նախարար

Կքննարկվեն տարբերակներ, որոնք Իջևանի դենդրոպարկի առափնյա հատվածում կլուծեն վարարումներից տարածքի պաշտպանության խնդիրը. ՇՄ նախարար

Օրեր առաջ աշխատանքային այցով ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկում էի։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի, դենդրոպարկի նոր տնօրենի պաշտոնակատարի և նախարարության ու ենթակա ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ շրջայց ենք կատարել դենդրոպարկի տարածքում՝ տեղում ծանոթացել առկա խնդիրներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

 

Նախարարը տեղեկացրել է՝ դենդրոպարկում տիրող իրավիճակին ծանոթանալուց զատ, դիտարկել է նաև «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացված շինարարական աշխատանքները։

 

«Տեղում տվել եմ հանձնարարականներ՝ ուսումնասիրություններ անցկացնել «Իջևանի գինու, կոնյակի գործարան»-ի կողմից իրականացված շինարարության վերաբերյալ՝ դուրս բերել հնարավոր բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքերը և տալ համապատասխան ընթացք։

 

Կքննարկվեն տարբերակներ, որոնք դենդրոպարկին կից գետի առափնյա հատվածում կլուծեն գետի վարարումներից տարածքի պաշտպանության խնդիրը։

 

Հիշեցնեմ, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Իջևանի դենդրոպարկի հարակից տարածքում գործունեություն իրականացնող «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն անտառային հող հանդիսացող տարածքում իրականացրել է հողային աշխատանքներ, որի հետևանքով առաջացել է հողի դեգրադացիա, հաշվարկվել էր 216.418 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք»,- գրել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում