ՄՕԿ-ը և «Պեկին- 2022» կազմկոմիտեն մշակել են հակահամաճարակային նոր կանոններ
Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Պեկին- 2022» կազմկոմիտեն ներկայացրել են առաջիկա ձմեռային խաղերում մարզիկների և լրագրողների համար սահմանված հակակորոնավիրուսային կանոնների առաջին տարբերակը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հրատարակության մեջ մասնավորապես ասվում է, որ պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից:
Օլիմպիականները ամենօրյա թեստավորում կանցնեն: Բացի այդ, նրանց կարգելվի այցելել կանոնների ցանկում չնշված վայրեր:
Ինչպես Տոկիոյի խաղերում էր, մարզիկներից կպահանջվի օգտագործել իրենց ինքնազգացողության մասին զեկուցման հավելվածը:
Խմբագրված փաստաթղթի երկրորդ տարբերակը լույս կտեսնի տարեվերջին:
Կարծիքներ