ԱՄՆ-ում կրակոցների հետեւանքով նորածին երեխա է մահացել
Մասաչուսեթս նահանգի Հոլյոկ քաղաքում հրաձգության հետևանքով նորածին երեխա է մահացել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է NBC հեռուստաընկերության բոստոնի մասնաճյուղը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Նրա խոսքով՝ երեք կասկածյալներ կրակ են բացել ավտոբուսի վրա՝ վիրավորելով մի քանի մարդու, այդ թվում՝ հղիության վերջին շրջանում գտնվող մի կնոջ։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ ծննդաբերել է։ Երեխան մահացել է ծնվելուց անմիջապես հետո։
Միջադեպի բոլոր մեղավորներին հայտնաբերել և ձերբակալել է ոստիկանությունը, հայտնել է Հեմփդեն շրջանի դատախազությունը, որի կազմում է Հոլյոքը։
Կարծիքներ