Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որով կասեցվում է Ուկրաինայի հետ միգրանտների վերաբերյալ համաձայնագիրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որով կասեցվում է Ուկրաինայի հետ վերաբնակեցման գործընթացը կարգավորելու և տեղահանվածների և նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը հրապարակվել է Հանրապետության Ազգային իրավական ինտերնետային պորտալում :
«Կասեցնել Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի միջև վերաբնակեցման գործընթացի կարգավորման և տեղահանվածների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մինսկ քաղաքում 2003 թվականի մարտի 19-ին»։
Կարծիքներ