Ստեղծվել է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1302-Ա որոշմամբ՝ 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:
Հանձնաժողովը կնախագահի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Երևանի փոխքաղաքապետը, ՀՀ առողջապահության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ներկայացուցիչներ:
Կարծիքներ