Apple-ը պատրաստվում է վաստակել իր էլեկտրամոբիլների շնորհիվ 50 միլիարդ դոլար 2030 թվականին
Անգամ եթե Apple-ը չկարողանա հեղաշրջել ավտոմեքենաների շուկան Apple Car-ի միջոցով, ընկերության առաջին ավտոմեքենան կդառնա եկամտի շուրջ աղբյուր արդեն այս տասնամյակի վերջում, համարում են Piper Sandler հոլդինգի մասնագետները: Առաջատար վերլուծաբան Հարշ Քումարի խոսքով՝ Apple-ին բավական է զբաղեցնել համաշխարհային շուկայի 1 տոկոսը, որպեսզի ստանա 50 միլիարդ դոլարի չափով հասույթ 2030 թվականին: Իսկ առաջին շահույթը՝ շուրջ 5 միլիարդ դոլար, Apple Car-ը կգրանցի արդեն 2024 թվականին՝ էլեկտրամոբիլների առաջին 100 հազար խմբաքանակի թողարկմանը զուգընթաց, գրում է HighTehc-ը:
Piper Sandler-ի վերլուծաբանը պնդում է, որ Apple-ի ընթացիկ նպատակը 2024 թվականին 10 հազար էլեկտրամոբիլ վաճառելն ու 5 միլիարդ դոլար վաստակելն է: Այդկերպ այն կզբաղեցնի շուկայի 0,1 տոկոսն ու այնուհետեւ կանցնի ավելի հավակնոտ խնդիրների լուծմանը՝ 2030 թվականին շուկայի 1 տոկոսի գրավմանը: Եւ դա նվազագույն կանխատեսումն է. Apple-ն ունի բավականաչափ ռեսուրսներ առավել մասշտաբային ընդլայնման համար, սակայն վերջնական ռազմավարության հաստատումը կախված կլինի տնօրենների խորհրդի որոշումից:
Ընկերությունը նաեւ արդեն ունի իր լուծումն ապագա ավտոմեքենաների համար՝ Apple CarPlay-ը, իսկ առաջիկայում դրան կավելանա նաեւ ինքնուրույն կառավարման համակարգը: Ծառայությունները կտարածվեն բաժանորդագրությամբ, համանման կերպով Tesla-ն կստանա շահույթ Full Self-Driving ավտոպիլոտից:
Piper Sandler-ում համարում են, որ Apple-ն ընտրել է ճիշտ ժամանակ ավտոմեքենաների շուկա մուտք գործելու համար: Ներկայում ավտոարտադրողներն ու դրա մատակարարները միտված են դեպի տեխնոլոգիական առաջընթացն ու թվայնացումը, իսկ Apple-ն ունի մեծ փորձ այդ ոլորտներում: Բացի այդ, Apple-ի ծրագրային ապահովումն արդեն պատրաստ է. iPhone-ի թայվանական հավաքող Foxconn-ն անցում է կատարում դեպի էլեկտրամոբիլների պլատֆորմը:
Կարծիքներ