Այս ընտրություները ցույց տվեցին Հայաստանի հավատամությունը ժողովրդավարական արժեքներին. Փաշինյան
Ինչպես հայտնի է՝ այսօր տեղի է ունեցել Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնւմ երդմնակալության հանդիսավոր արարողությունը:
ՀՀ վարչատ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով վերջինիս, նշել է, որընտրություններին մասնակցած բոլոր մարդիկ, երբ քվեարկել են՝ ակնկալել են տեսնել ծաղկուն Երևան և երջանիկ երևանցի: Նա հավելեց, որ Երևանի բարգավաճման աշխատանքը միայն քաղաքապետի գործը չէ, այլ ավագանու ամբողջ կազմի:
«Շնորհավորում եմ նաև Երևանի ավագանու կազմում ընտրված բոլոր անդամներին, մաղթում եմ պտղաբեր աշխատանք՝ հանուն Երևանի և երևանցիների:
Այս ընտրություները ցույց տվեցին Հայաստանի հավատամությունը ժողովրդավարական արժեքներին: Ընտրություններն, իհարկե, անցան լարված, բայց ՀՀ ժողովրդավարական սկզբունքները չխախտվեցին»,-ասաց վարչապետը:
Վարչապետը հայտնեց, որ կարևոր է արձանագրել՝ ընտրությունների արդյունքներով Երևանում կառավարման նոր մոդել է հիմա փորձարկվելու: Մայրաքաղաքի կառավարումը գործադիրհատվածւմ իրականացնելուէ 2 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հանրապետություն» կուսակցությունը, ինչի համար հաջողություն է մաղթում այդ ուժերին՝ հույսով, որ այս մոդելը կարդարացնի իրեն:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իշխող քաղաքական ուժը լինելու է Երևանի նորընտիր քաղաքապետի և ավագանու, ինչպես նաև երևանցիների կողքին:
Կարծիքներ