Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 698 նոր դեպք
Վրաստանում մարտի 29-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 698 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 647 հազար 243 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1036 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 730 է:
Կարծիքներ