ԲԴԽ անդամներն այցելել են Գեղարքունիքի մարզ

ԲԴԽ անդամներն այցելել են Գեղարքունիքի մարզ

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 27-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, եղել մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, որից հետո խորհրդակցություն անցկացրել մարզային բոլոր դատավորների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Խորհրդի անդամները լսել են դատավորների մտահոգություններն ու առաջարկները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, աշխատակազմերում հաստիքների ավելացման, դատարանի նստավայրերի շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում