Թրամփը մտադիր չէ նոր կուսակցություն ստեղծել
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի մտածում երրորդ կուսակցություն ձևավորելու մասին՝ կիրակի ասել է Թրամփի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը՝ միաժամանակ նշելով, որ ամեն ինչ կարող է փոխվել, գրել է cnn-ը:
Ըստ Թրամփի նախընտրական քարոզչության ավագ խորհրդականի՝ նախկին նախագահը «հասկացրել է, որ իր նպատակն է 2022-ին Ներկայացուցիչների պալատն ու Սենատը վերադարձնել հանրապետականներին»:
Անցյալ շաբաթ Թրամփի բազմաթիվ խորհրդականներ CNN-ին հայտնել էին, որ Թրամփը մտածում է երրորդ կուսակցություն ստեղծելու մասին, բայց նրանք նաև այդ գաղափարը անլուրջ են համարել: Խորհրդականներից մեկը նշել է, որ Թրամփը տասնամյակներ շարունակ խոսել է նոր կուսակցություն ստեղծելու մասին:
Կարծիքներ