Գերմանիայում բրիտանական շտամով վարակվելու կրկնակի դեպք է գրանցվել
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման կրկնակի դեպք է գրանցվել, ընդ որում երկրորդ վարակումը պայմանավորված է եղել պաթոգենի Բրիտանական շտամով։ Այս մասին հայտնում է Focus Online-ը՝ վկայակոչելով Ներքին Սաքսոնիա դաշնային երկրամասի իշխանություններին։
Նրանց տվյալներով՝ առաջին անգամ Հանովերի բնակչուհին կորոնավիրուսով վարակվել է նոյեմբերի 27-ին, կրկնակի վարակը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Վարակի աղբյուրը մնում է չբացահայտված, սակայն տարածաշրջանի իշխանությունները համոզված են, որ վիրուսի փոխանցման հետագա շղթաներն անհնար են: «Ստուգիչ թեստերի արդյունքները մեզ վստահություն են ներշնչում», - պարզաբանել է հանրային առողջապահության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Մարլեն Գրաֆը:
Կարանտին է ուղարկվել 120 մարդ, որոնց հետ գերմանուհին կապի է դուրս եկել ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Այն կտեւի ոչ թե երկու շաբաթ, այլ երեք, եթե թեսթերը բացասական չլինեն։
Կարծիքներ