Ավստրալիայում դժբախտ պատահարի հետևանքով 30-ամյա պարաշյուտիստ է մահացել

Ավստրալիայում դժբախտ պատահարի հետևանքով 30-ամյա պարաշյուտիստ է մահացել

Ավստրալիայի արևմուտքում Virtual Nationals պարաշյուտացատկի մրցումների ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով պարաշյուտիստ է մահացել, գրում է Mirror-ը։

Հաղորդվում է, որ 30-ամյա տղամարդը մահացել է նախօրեի տեղի ունեցած մրցումների ժամանակ։

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ «տղամարդը դուրս է թռել ինքնաթիռից, և, ինչպես ենթադրվում է, տեխնիկական խնդիրների պատճառերով պարաշյուտը չի բացվել, ինչի հետևանքով նա ընկել է»։

«Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և, ցավոք, տեղում մահացել է»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի առնչությամբ քաղաքացիական ավիացիայի անվտանգության վարչության և Ավստրալիայի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի կողմից հետաքննություն կանցկացվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում