Դամասկոսում եռակի ահաբեկչություն է կանխվել

Դամասկոսում եռակի ահաբեկչություն է կանխվել

Սիրիայի հատուկ ծառայությունները կանխել են Դամասկոսի ուղղությամբ եռակի ահաբեկչությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Սիրիայի պետական SANA գործակալությանը։

«Դամասկոսում կասեցվել է ահաբեկչական գործողություն, մահապարտի գոտի կրող երեք ահաբեկիչ ձերբակալվել է, ևս երեքը կձերբակալվեն», - գրել է գործակալությունը:

Ըստ աղբյուրի, ահաբեկչությունը կանխվել է, Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններում բնակվող զգոն քաղաքացիների հետ համաձայնեցված օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում