Սեպտեմբերի 9-ից Apple TV-ն կհեռարձակի Gutsy վավերագրական սերիալը. այն կպատմի նաև հայազգի հեռուստաաստղ, դիզայներ Քիմ Քարդաշյանի մասին

Սեպտեմբերի 9-ից Apple TV-ն կհեռարձակի
Gutsy (Համարձակ) վավերագրական սերիալը։
Gutsy-ն 8 մասից բաղկացած վավերագրական սերիալ է, որտեղ ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախկին առաջին տիկին Հիլլարի Քլինթոնն ու իր դուստրը՝ Չելսին զրուցում են տարբեր ոլորտներում լուրջ ազդեցություն ունեցած և իրենց տեսակով հսկայական փոփոխություններ բերած կանանց հետ։ Վավերագրական շոուն հիմնված է մայր և դուստր Քլինթոնների 2019-ին հրատարակված The Book of Gutsy Woman: Favorite Stories of Courage and Resilience գրքի վրա, որը պատմում է տարբեր ոլորտներում առաջամարտիկ կանանց մասին:
Այդ կանանց ցանկում է ընդգրկվել նաև հայազգի հեռուստաաստղ, դիզայներ Քիմ Քարդաշյանը։
Կարծիքներ