Nissan-ը արտոնագրել է Infiniti ապրանքանիշի մոդելների համար անվանումը
Ճապոնական Nissan ընկերությունը գրանցել է I-Power ապրանքային նշանը, որն, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի Infiniti պրեմիում ապրանքանիշի ուժային սարքերի անվանակոչման համար, գրում է Motor-ը:
Ինչպես հայտնում է CarBuzz հրատարակչությունը, ԱՄՆ Արտոնագրերի եւ ապրանքային նշանների գրասենյակը (USPTO) գրանցել է ճապոնական Nissan ընկերության դիմումը I-Power ապրանքային նշանի վերաբերյալ, որը կարող է օգտագործվել մարդատար տրանսպորտային միջոցների ուժային սարքերի անվանակոչման համար: Արդեն մի քանի տարի է, ինչ Nissan-ն օգտագործում է E-Power կոչվող համակարգը` հաջորդական հիբրիդային բենզոէլեկտրակայան՝ աշխատանքի հերթական սխեմայով, որի մեջ անիվները պտտում են էլեկտրական շարժիչը, իսկ ներքին այրման շարժիչը օգտագործվում է միայն էներգիա գեներացնելու համար:
E-Power-ն օգտագործվում է Note, Serena եւ Kicks մոդելների, ինչպես նաեւ Qashqai քրոսովերի նոր սերնդի վրա: Նոր տեխնոլոգիան, որը ստացել է I-Power անվանումը, ակնհայտորեն, իրենից կներկայացնի էլեկտրական շարժիչ Infiniti ապրանքանիշի համար: Անցյալ ամառ ճապոնական ավտոարտադրողի ստորաբաժանումը ներկայացրել էր զարգացման նոր ռազմավարություն, որում ասվում էր, որ ապրանքանիշը մտադիր է ամբողջությամբ տեղափոխվել Nissan ապրանքանիշի հարթակներ, ինչպես նաեւ օգտագործել իր հիբրիդային էլեկտրակայանները՝ դրանք փոփոխելով էլեկտրաէներգիան ավելացնելու եւ աղմուկը նվազեցնելու համար:
Կարծիքներ