Omicron շտամն արդեն գրանցվել է աշխարհի 110 երկրներում․ ԱՀԿ
Covid-19-ի Omicron տարբերակը բացահայտվել է աշխարհի 110 երկրներում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Կազմակերպության տվյալներով՝ երկրներում և տարածաշրջաններում, որտեղ հաստատվել են վիրուսի դեպքեր, Omicron-ը շատ ավելի արագ է տարածվում, քան Delta տարբերակը։
Omicron տարբերակով վարակվելու դեպքերը կրկնապատկվում են երկու-երեք օրվա ընթացքում։ Մյուս կողմից, Հարավային Աֆրիկայի, Միացյալ Թագավորության և Դանիայի հետազոտության վաղ փուլի տվյալները ցույց են տալիս, որ Omicron շտամը հոսպիտալացման ավելի ցածր ռիսկ ունի, քան Delta շտամը:
Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Covid-19 վարակի ավելի քան 122 000 նոր դեպք, այդ թվում՝ ավելի քան 23 000 Omicron տարբերակը:
Կարծիքներ