Կորոնավիրուսն ազդել է հիվանդների մտավոր ունակությունների վրա
COVID-19ճ հիվանդացածները բախվել են նյարդաբանական խնդիրների և մտավոր խանգարումների հետ: Սա պարզել են Լոնդոնի Կայսերական քոլեջի բրիտանացի և ամերիկացի նեյրոֆիզիոլոգները, հաղորդում է Medical News- ը: Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են medRxiv պորտալում:
Մասնագետները ստուգել են կորոնավիրուսով հիվանդացած ավելի քան 84 հազար բրիտանացիների հիշողության սրությունն և ճանաչողական հմտությունները՝ Great British Intelligence Test-ի կիրառմամբ: Հաշվի են առնվել տարիքը, սեռը, կրթական մակարդակը, գործունեության ոլորտը, քրոնիկ հիվանդությունները:
Ձեռք բերված տվյալները ցույց են տվել, որ վարակը բացասաբար է ազդել մարդկանց՝ տեքստը և բառերի իմաստը հասկանալու, խնդիրները լուծելու կարողության վրա: Այնուամենայնիվ, թվերը հիշելու, տարածական հիշողության և հույզերը ընկալելու առումով զգալի վատթարացում չի նկատվել: COVID-19-ը ծանր տարած հիվանդների մոտ ապաքինվելուց հետո ավելի լուրջ մտավոր արատներ են դիտվել, քան վարակվածների մնացած մասի մոտ:
«Մեր վերլուծությունը ապացուցում է այն վարկածը, որ կորոնավիրուսը կարող է ազդել ճանաչողական գործառույթների վրա, որոնց դեֆիցիտը պահպանվում է ապաքինվելուց հետո», – պարբերականը մեջբերում է հետազոտության ղեկավար Ադամ Հեմփշիրի խոսքերը:
Կարծիքներ