Վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինվորներին աշխատանքի ընդունած գործատուները կստանան 100 հազ. դրամ աջակցություն
Կառավարությունը կխրախուսի ու աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք այս տարվա մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց հետ։ Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
«Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 հազար դրամ՝ եռամսյակի կտրվածքով», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով նախագիծ։
Նախարարի խոսքով՝ առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել մինչև 500 հազար դրամի չափով աշխատատեղի հարմարեցման համար կատարված աշխատանքների ծախսերի մասով։
Կարծիքներ