ԵՄ-ն չի հասել առաջին եռամսյակում պատվաստման առաջադրված նպատակներից ոչ մեկին. El Pais
Եվրամիության կողմից միության բնակիչների պատվաստման առաջադրված նպատակներից ոչ մեկը ձեռք չի բերվել ընթացիկ տարա առաջին եռամսյակի արդյունքներով: Ապրիլի 1-ին այդ մասին հաղորդել Է El Pais թերթը:
Թերթի տեղեկատվությամբ՝ մինչեւ մարտի 31-ը Բրյուսելը մտադրվել Էր պատվաստել 80 տարեկանից բարձր բնակչության եւ բժշկական անձնակազմի 80-ական տոկոսին:
Երկու դեպքում Էլ, ճշտում Է թերթը, ԵՄ-ն չի կարողացել հասնել դրան. պատվաստվել են տարեց մարդկանց սոսկ 27 տոկոսը եւ բուժաշխատողների կեսից պակասը: Բացի դրանից, չի հաջողվել պահպանել պատրաստուկների դեղաչափերի բաշխման գրաֆիկը, թեեւ տվյալ դեպքում դա տեղի Է ունեցել բրիտնա-շվեդական AstraZeneca ֆիրմայի կողմից պատվաստանյութի մատակարարումների ընդհատումների պատճառով:
Ինչպես գրում Է El Pais-ը, պատվաստման արշավների դանդաղ սկիզբն անհանգստություն Է առաջացրել միության անդամ պետությունների մեծ մասում՝ հատկապես հաշվի առնելով արագ տեմպերն աշխարհի մի շաք այլ երկրներում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:
Պատվաստման արշավը ԵՄ-ի շատ պետություններում սկսվել Է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Այս պահին Եվրամիությունում հավանություն Է տրված չորս պատվաստանյութի՝ BioNTech կոնսորցիումի մշակմանը՝ Pfizer-ին, ԱՄՆ-ի Moderna ընկերության պատրաստուկին, AstraZeneca-ի պատվաստանյութին եւ Janssen ընկերության՝ Միացյալ Նահանգների Johnson & Johnson-ի ստորաբաժանման պատրաստուկին: Միությունում հայտարարել են, որ մտադիր են չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստել մինչեւ ամռան վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ