Չինաստանում ձերբակալվել է երկրի ղեկավարի ամենաազդեցիկ քննադատներից մեկը
Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել է Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ, երկրի ղեկավար Սի Ծինփինի ամենաազդեցիկ քննադատներից մեկին՝ իրավաբան, գիտնական Սու Չժուանջունին, գրում է BBC-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 57-ամյա պրոֆեսորը ձերբակալվել է ոստիկանության ավելի քան 20 աշխատակցի կողմից: Նրանք Չժուանջունի տանը խուզարկություն են կատարել, առգրավել համակարգիչը, իսկ տղամարդուն տարել են անհայտ ուղղությամբ։
2018 թվականին իշխանության հասցեին մի շարք քննադատական հոդվածներից հետո Չժուանջունին հեռացրել էին Ցինխուա համալսարանում դասախոսի պաշտոնից: Նա բազմիցս դատապարտել է գրաքննությունը, Չինաստանի կոմունիսկտական կուսակցության ավտորիտար իշխանությունը, նա նաև անձամբ քննադատել է Սի Ծինփինին՝ նրան անվանելով «տգետ» և «ծաղրածու»։
2020 թվականին գիտնականը մի քանի ամիս տնային կալանքի տակ է գտվել, սակայն Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ զանգվածային համաներման շրջանակներում հունիսի 30-ին պաշտոնապես ազատ է արձակվել։
Նրա ընկերների խոսքով՝ Չժուանջունը վստահ էր, որ պետությունը շարունակելու է հետապնդել իրեն։
Կարծիքներ