Մանչեսթերում բացվել է խորհրդային զինվորներին նվիրված հուշահամալիր
Մանչեսթերի կենտրոնական հրապարակում` Cenotaph-ում հանդիսավոր կերպով բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորների սխրանքին և պաշարված Լենինգրադի բնակիչների հիշատակին նվիրված հուշատախտակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջոցառմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը, Մանչեսթերի քաղաքապետ, լորդ Աբիդ Լաթիֆ Չոխանը, Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը, տեղի բնակիչները։ Այն համընկնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի հետ և անցկացվում էր ռազմական փառքի տարում:
Կարծիքներ