Բաղդադի հիվանդանոցում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 82-ի

Բաղդադի հիվանդանոցում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 82-ի

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի՝ կորոնավիրոսով պացիենտների համար հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 82-ի, տուժել է եւս 110 մարդ, հաղորդում են երկրի ներքին գործերի նախարարությունից, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

ԶԼՄ-ներ տվյալներով՝ հրդեհի պատճառն է եղել թթվածնով բալոնի պայթյունը. մահվան դեպքերը գրանցվել են հիմնականում  ածխաթթու գազով թունավորվելու հետեւանքով: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին հանձնարարել է բերման ենթարկել հիվանդանոցի մի շարք ղեկավարներին հետաքննության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում