Բաղդադի հիվանդանոցներից մեկում բռկնված հրդեհի զոհերի թիվը հասնում է 82-ի
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կորոնավիրուսային հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 82-ի, հայտնում է իրաքյան INA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարության հաղորդագրությունը։
Իրաքի ՆԳՆ տվյալներով ՝ Բաղդադի Իբն ալ-Խաթիբ հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով ևս 110 մարդ վիրավորվել է:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, հրդեի առաջացման պատճառը թթվածնի բալոնի պայթյունն է եղել,իսկ մահվան դեպքերի մեծը ածխաթթու գազի թունավորման հետևանք են: Իրաքի վարչապետ Մուստաֆա Աբդ Ալ Քազեմին կարգադրել է հետաքննություն անցկացնել և բերման ենթարկել հիվանդանոցների մի շարք ղեկավարների:
Կարծիքներ