Սեքսից ու լավ կերակրից հաճույքն աստվածային է. Հռոմի պապ

Սեքսից ու լավ կերակրից հաճույքն աստվածային է. Հռոմի պապ

Սիրելիի հետ սեռական ակտից ու լավ կերակրից ստացած հաճույքն աստվածային է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի TerraFutura գրքին հղումով՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այն կաթոլիկական չէ, քրիստոնեական չէ, այն պարզապես աստվածային է»,- կարծում է Հռոմի պապը։

Հայրապետի խոսքով՝ եկեղեցին միշտ դատապարտել է անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը, սակայն միշտ ընդունել պարզը, մարդկայինն ու բարոյականը:

«Չափազանցված բարոյականությունը, որը ժխտում է զգացմունքները, քրիստոնեական ուղերձի թյուրըմբռնում է»,- նշել է Հռոմի պապը:

Նրա կարծիքով՝ ուտելու հաճույքը ծառայում է մարդուն առողջ լինելու համար, իսկ սեռական հաճույքը սերն ավելի գեղեցիկ է դարձնում և տեսակը շարունակելու երաշխիք է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում